Դասավանդիր ՓՄՁ ներկայացուցիչներին եւ նպաստիր նրանց բիզնեսի թվայնացմանը
Մեր հարթակը նախատեսված է ՓՄՁ ներկայացուցիչների եւ ձեռներեցների համար
Օնլայն

Պատրաստիր տեսադաս՝ կապված թվային լուծումների կիրառմանը բիզնեսում։ Տեղադրիր այն youtube-ում unlisted տարբերակով, որպեսզի անհասանելի լինի youtube-ի որոնողական համակարգում։ Մոդերացիայի փուլն անցնելուց հետո, մեր թիմը կիրականացնի դասընթացի գնահատում։ Անթերի լինելու դեպքում այն կտեղադրվի մեր հարթակում, իսկ թերությունների դեպքում դու հնարավորություն կունենաս խմբագրել դասընթացը եւ տեղադրել մեր հարթակում։

Օֆլայն

Ընտրիր այն թեման, որը ցանկանում ես դասախոսել։ Ուղարկիր մեր թիմին եւ հաստատումն ստանալուց հետո կազմակերպիր լսարանային դասընթացներ։ Տեղեկացրու մասնակիցներին անցկացման օրվա եւ վայրի մասին։

Վեբինար

Մշակիր վեբինարի թեման եւ մեր թիմի հաստատումը ստանալուց հետո կազմակերպիր առցնաց վեբինարներ եւ հնարավորություն տուր դասընթացիդ մասնակիցներին կիսվել իրենց հուզող հարցերով եւ իրականացրու ինտերակտիվ քննարկումներ։

Ինչպե՞ս դասավանդել մեր հարթակում
Ստեղծիր քո դասընթացները

Upstart-ում յուրաքանչյուր ՓՄՁ ներկայացուցիչ կգտնի բիզնեսի թվայնացմանը վերաբերող կարևոր գիտելիքներ։ Եվ, եթե դու ցանկանում ես կիսվել թվային գործիքների մասին քո իմացությամբ և նպաստել ՓՄՁ-ների թվայնացման գործին, ապա կարող ես ստեղծել դասընթացներ և դասավանդել դրանք։ Գրանցվիր մեր հարթակում, ստեղծիր քո դասընթացի էջը, նշիր դրա նպատակը, բովանդակությունը և, թե ինչ այն կտա ՓՄՁ ներկայացուցիչներին։

Մշակիր դասընթացիդ նյութերը

Մշակիր դասընթացիդ թեմաները և նյութերը։ Ընտրիր դասավանդամ մեթոդը՝ առկա, առցանց կամ վեբինար ձևաչափով։ Կազմիր քուիզներ և վարժություններ՝ դասընթացի ավելի արդյունավետ դարձնելու համար, կամ պատրաստիր ինքնուրույն ուսուցման համար նախատեսված դասընթացներ։

Հանձնիր ավարտական վկայականներ

Դասընթացի ավարտից հետո մասնակից ՓՄՁ ներկայացուցիչներին հանձնիր ավարտական վկայականներ և մոտիվացրու նրանց թվային լուծումների կիառման գործում։ Հարթակը հնարավորություն է տալիս առցանց վկայական գեներացնել։