Կազմակերպչի մասին

Union of Employers of Information and Communication Technologies

UEICT
Կատեգորիաներ
En
Silicon Mountains Expo 2026
Ստեղծել է UEICT
Հայերեն
ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է Silicon Mountains 2026 ցուցահանդեսը, որը կանցկացվի նոյեմբերի 3-4-ին՝ Dvin Music Hall-ում (Պարոնյան 40)։
Այս տարի Silicon Mountains-ը հանդես կգա նոր՝ ընդլայնված ձևաչափով․ առաջին անգամ գագաթնաժողովին զուգահեռ կիրականացվի նաև լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես՝ մեկ հարթակում համախմբելով հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին, գիտահետազոտական կենտրոններին, ներդրողներին և ոլորտի առաջատար մասնագետներին։
Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն թեմատիկ գործնական աշխատարանների գոտի, փորձագիտական քննարկումներ և B2B հանդիպումներ՝ նոր համագործակցությունների, գործարար կապերի և ներդրումային հնարավորությունների ձևավորման համար։
Silicon Mountains 2026-ը կներկայացնի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ ամրապնդելով Երևանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես համագործակցության կենտրոն։



UEICT