Կազմակերպչի մասին

Union of Employers of Information and Communication Technologies

UEICT
Կատեգորիաներ
En
Silicon Mountains Summit 2026
Ստեղծել է UEICT
Հայերեն
ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է Silicon Mountains 2026 գագաթնաժողովը, որը կանցկացվի նոյեմբերի 3-ին՝ Dvin Music Hall-ում և One&Only Theatre-ում (Պարոնյան 40)։
Silicon Mountains գագաթնաժողովը՝ «Invest in Innovation» խորագրով, կենտրոնանալու է տեխնոլոգիական ներդրումների, կիսահաղորդիչների զարգացման, ինժեներական լուծումների, արհեստական բանականության և գլոբալ տեխնոլոգիական համագործակցության վրա։
Մինչ օրս գագաթնաժողովը հյուրընկալել է 100+ միջազգային մակարդակի խոսնակների և 10,000+ մասնակիցների՝ ստեղծելով հարթակ արհեստական բանականության, թվային փոխակերպման, կիսահաղորդիչների, ներդրումների և նորարարության ապագայի շուրջ քննարկումների ու համագործակցության համար։
Գագաթնաժողովը կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, ներդրողների և գիտնականների՝ ձևավորելով նոր գաղափարների, գիտելիքի և գործարար համագործակցության միջավայր։



UEICT