Կազմակերպչի մասին

Union of Employers of Information and Communication Technologies

UEICT
After AI: What Are Investors Actually Paying For?
Ստեղծել է UEICT
Հայերեն
🚀 After AI: What Are Investors Actually Paying For?
📅 Նոյեմբերի 4-ին Silicon Mountains 2026 միջոցառումների շրջանակում կանցկացվի «After AI: What Are Investors Actually Paying For?» պանելային քննարկումը։
🤖 AI-ն այսօր կարող է գրել արտադրական մակարդակի կոդ, մշակել ծրագրային ճարտարապետություն և կրկնօրինակել այն հնարավորությունները, որոնց ստեղծման համար նախկինում տարիներ էին պահանջվում։ Ստարտափների համար սա փոխում է խաղի կանոնները․ տեխնոլոգիա ստեղծելու շեմը զգալիորեն նվազել է, և դրա հետ մեկտեղ փոխվում է նաև ներդրողների պատկերացումն այն մասին, թե ինչն է այսօր ստեղծում իրական արժեք ։
💡 Միջազգային և տեղական ընկերությունների ոլորտի առաջատար մասնագետները կքննարկեն տեխնիկական համահիմնադրի դերը, սեփական տեխնոլոգիայի պաշտպանելիությունը, IP-ի և USP-ի փոփոխվող դերը, ինչպես նաև այն գործոնները, որոնք շարունակում են առանցքային մնալ՝ կատարողական կարողությունը, շուկա դուրս գալու արդյունավետությունը, ճիշտ ժամանակը և վստահությունը։
Քննարկումը կհամախմբի ստարտափների հիմնադիրներին, ներդրողներին և էկոհամակարգի ձևավորմամբ զբաղվող մասնագետներին՝ AI-ի ազդեցության և ներդրումային նոր իրականության շուրջ մտքեր ու փորձ փոխանակելու համար 🤝
📅 Նոյեմբերի 4, 2026
🕐 ժամը
📍 Dvin Music Hall
👉 Միացե՛ք պանելային քննարկմանը՝ հասկանալու, թե AI-ի դարաշրջանում ինչն է իրականում արժեքավոր ներդրողների համար։



UEICT