Կազմակերպչի մասին

Union of Employers of Information and Communication Technologies

UEICT
🚀 Leadership Without Borders: Lessons from Tech, Government and Diplomacy
Ստեղծել է UEICT
Հայերեն
📅 Նոյեմբերի 4-ին Silicon Mountains 2026 միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «Leadership Without Borders: Lessons from Tech, Government and Diplomacy» պանելային քննարկումը՝ նվիրված առաջնորդության զարգացող դերին և ժամանակակից աշխարհի նոր մարտահրավերներին։
Կին առաջնորդների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվող պանելային քննարկումը կհամախմբի տեխնոլոգիական, պետական կառավարման և դիվանագիտական ոլորտների տեղական ու միջազգային կին առաջնորդներին՝ փորձի և մասնագիտական հեռանկարների փոխանակման համար։ Քննարկման առանցքում կլինեն առաջնորդության ժամանակակից մոտեցումները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաև ապագայի առաջնորդներից պահանջվող հմտությունների զարգացումը։
Միացե՛ք ազդեցիկ գաղափարների, նոր հեռանկարների և առաջնորդության ապագայի շուրջ քննարկմանը՝ ոգեշնչվելու ոլորտի առաջատար կին առաջնորդների փորձով և անմիջական երկխոսության միջոցով բացահայտելու նոր հնարավորություններ։
📅 Նոյեմբերի 4, 2026
📍 Dvin Music Hall



UEICT